▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում 23-ամյա մատուցողուհուն փորձել են բռնաբարել ավտոմեքենաների գերեզմանատանը

«Փաստինֆո»-ն գրում է.

Երեկ արտառոց դեպք է գրանցվել Երեւանում։ 23-ամյա աղջիկը, ով հացատանն աշխատում է որպես մատուցողուհի, զանգել է «911» ծառայություն եւ ասել, թե իրեն ահաբեկել են, գողություն կատարել իրենց տնից, վերցրել իր բջջային քարտը, և ինքը փախել է իր տնից հանցագործներից եւ գտնվում է Էջմիածնում։

Կայքի տեղեկություններով՝ «911» -ից անմիջապես ահազանգի մասին հաղորդել են ոստիկանությանը, եւ հետաքննիչը շտապել է աղջկա ասած վայրը։

Պարզվել է, որ խաբեությամբ աղջկան 40-ամյա մի տղամարդ նստեցրել է իր «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան, առևանգել ու տարել Աշտարակ քաղաքի մոտակայքում գտնվող խոտանված ա/մ-ների գերեզմանատուն և փորձել բռնաբարել։ Բարեբախտաբար չարագործը չի կարողացել իր մտադրությունը մինչեւ վերջ իրականացնել։

Ոստիկանությունում հետաքննություն է սկսվել, ձեռնարկվում են միջոցառումներ տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more