▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանը կծածկվի կոյուղու ջրով

Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղել էին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները: Ջրով էին լցվել անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։ Նման վտանգ սպառնում է նաև Հայաստանին.

«Ժամանակին տարբեր պաշտոնյաների դիմել ենք՝  ասել ով, որ Գետառը չի կարելի փակել: Բացի Գետառից սելավատար է նաև Հրազդանը: Ամեն գարուն և աշուն անձրևը գալիս է, և քանի որ Գետառը փակ է, ջուրը կողքից ցեխը բերում և լցնում է ԵՊՀ-ի բակ: Այս անձևաջրերը հետո միանում են կոյուղուն:  Եվ քաղաքաշինությունը դարձյալ  հաշվի չի առել խնդիրները, որովհետև  մեծ քանակությամբ անձրևներ, սարերից  իջնող ջրային հոսքեր, որոնք ուղղվում են գերծանրաբեռնված  կոյուղի, նշանակում է, որ  քաղաքը կծածկվի ոչ միայն մաքուր, այլև կոյուղու ջրով»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար, բնապահպան Կարինե Դանիելյանը:

Նրա խոսքով՝  վտանգված են նաև Հայաստանի մյուս քաղաքները.

«Էկոլոգիական խնդիրները գնալով սրվում են, քանի որ կլիմայի փոփոխություն է տեղի ունենում: Գարնանը կարող է պատահել՝ այնպիսի ջերմաստիճան լինի, որ սարերի ձյունը միանգամից հալչի ու իջնի քաղաքների վրա:

Եվ, քանի որ վերացրեցին անտառածածկ լանջերը, սելավների վտանգը մեծանում է, միանում է նաև սողանքերի վտանգը:

Հիդրոլոգ  Ռոլանդ Մանուկյանն էլ շարունակելով վերջինին՝ ասաց.

«Ավան-Առինջում եղած 2 ք/կմ մակերեսով լիճն, օրինակ, լցրել են հողով, բնակավայրեր կառուցել: Մինչդեռ սա բնական գոգավորություն էր, որը սելավների ժամանակ իր մեջ կարող էր որոշակի քանակությամբ ջուր հավաքել»:

Անի Կարապետյան

Կարդացեք նաև՝ Լուրջ էներգետիկ վտանգ կա

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more