Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաջող անցկացումը վկայում է, որ դպրոցները հեծանիվներով համալրելու ծրագիրը լիովին ծառայում է նպատակին»,- սա ասում է Նիկոլ Փաշինյանը, աշակերտական մրցաշարի անցկացումից հետո, որը «Վարչապետի գավաթ» խորագրի ներքո է:
Ուրեմն կա այդպիսի ծրագիր, դպրոցները համալրում են հեծանիվներով: Օրինակ, մի քանի հարյուր, կամ հազարից ավելի աշակերտ ունեցող դպրոցին տրվում է մեկ կամ երկու, կամ թող լինի՝ մի քանի հեծանիվ:
Աստված գիտե, թե աշակերտներից քանիսը ամսվա ընթացքում քանի րոպե է քշում այդ հեծանիվը: Բայց անունը դրվում է, որ իրականացվում է դպրոցները հեծանիվով ապահովելու ծրագիր: Չգիտեմ, թե քանի տասնյակ միլիոններ են դուրս գրվում այդ ծրագրի ներքո, բայց դա բացարձակապես ավելորդ եւ ընդամենը քարոզչական նպատակ ունեցող ծրագիր է:
Ի՞նչ է նշանակում մրցաշարի հաջող անցկացումը վկայեց: Այսինքն, Նիկոլ Փաշինյանին թվում է, որ մինչեւ դպրոցներին հեծանիվ բաժանելու ծրագիրը, աշակերտները չգիտեի՞ն, թե ինչ է հեծանիվը, Հայաստանում մատների վրա՞ էին հաշվում հեծանիվ վարել իմացող աշակերտներ:
Չէ, Փաշինյանն իհարկե այդպիսի մոլորության մեջ չէ, պարզապես նախընտրական տրամաբանության մեջ է:
Հեծանվային մշակույթի իհարկե լավ բան է, բայց այդ մշակույթը եւ կենսակերպը զարգացնելը ոչ թե պահանջում է հանրության համար հայտնագործել հեծանիվ՝ բառի բուն կամ պատկերավոր իմաստով, այլ ստեղծել հեծանվի անվտանգ գործածության հարմարավետ պայմաներ:
Հեծանվային մշակույթի ընդլլայնումը պահանջում է շատ ավելի լուրջ քայլեր: Բայց, քանի որ ամեն ինչի առաջնային մոտիվը քարոզչությունն է, արվում են քայլեր, որոնք կարող են ծառայել հենց այդ առաջնային նպատակին»:
Դիտեք նաև՝
|