Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․
«ՔՊ-ն Նիկոլի սեփականությունն է ու Նիկոլը ինչպես ուզի կարող է քշել։ Կուզի` վարձով կտա Քըլըչին, Ֆիդանին, Հաջիևին կամ ասենք Բայրամովին։
Դա իրենց գործն է ու ինձ հետաքրքիր չէ, թե ով կքշի ՔՊ-ն, սակայն ինձ մտահոգում է այն, որ սրանք Հայաստանի, հայերի, իմ ու քո անունից են անում այդ ամենը։ Թուրքերի հետ եղբայրություն են ուզում անել, խնդրեմ` թող գնան Անկարա, Սամսուն, Բաքու, ու թող դա անեն իրենց խմբակի անունից...։
Հ.Գ. Նկարում ԱՄՆ նորանշանակ «դեսպան» Նարեկ Մկրտչյանը բռնել է Ադրբեջանի նախագահի օգնական տխրահռչակ Հիքմեթ Հաջիևի ձեռքը, ռոմանտիկ զույգի տպավորություն ստեղծելով։ Գոնե մի քիչ տեսած պահեք...»։