▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

24-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել մորն ու նրա 3 տարեկան երեխային

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում 24-ամյա Էրիկ Փ-ն իր վարած «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մորն ու նրա 3-ամյա աղջնակին։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, վարորդը, ով վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, փախուստի չի դիմել։ Երեխան ռեանիմոբիլով տեղափոխվում է Երևանի մանկական հիվանդանոցներից մեկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more