▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

23 տարեկանում կյանքից վաղաժամ հեռացել է Պարույր Հովսեփյանը

Նորություններ Արցախից ֆեյսբուքյան էջը գրում է․ «Սրտի կսկիծով և խորը ցավով տեղեկացանք, որ դժբախտ պատահարի հետևանքով 23 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացել է Պարույր Արթուրի Հովսեփյանը:

Պարույրը Արցախից էր, ընտանիքով 2023թ. սեպտեմբերին վերջին են Արցախից (ք. Մարտունի) տարհանվել։

Հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 14-ին, ժամը 17:00-20։00, «Անդորր» սգո սրահում, հասցե Թևոսյան 73/3։

Հուղարկավորությունը՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 13։00՝ նույն վայրից (Նուբարաշենի Ավանային գերեզմանատանը):

Ըստ նախնական տեղեկության,  սույն թվականի սեպտեմբերի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ ժամը 16։35-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Նաիրիտ» գործարանի տարածքում գտնվող Նաիրիտ 35/6 ենթակայանում Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը պատկանող վայրում դի կա։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված վայրում Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են Երևանի բնակիչ 23-ամյա Պարույր Հ․-ի դին։

Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը, որն առաջացրել է մարդու մահ», հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ըստ նախնական տեղեկությունների ՀԷՑ ընկերության կողմից տրամադրված բետոնե հենասյունը բարձրացնելու ժամանակ ամբարձիչի վրա ամրակը պոկվել է և հենասյունը ընկել է նրա վրա, ինչն էլ դարձել է մահվան պատճառ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more