▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընդունել ճշմարտությունը և ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Փարիզի քաղաքապետը Երևանում է

Այսօր` հոկտեմբերի 8-ին, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին, այնուհետև այցելեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որի հարևանությամբ գտնվող պուրակում խորհրդանշական ծառ տնկեց:

Լրագրողների հետ զրույցում Անն Իդալգոն նշեց, որ արդեն երկրորդ անգամ է այցելում Ցեղասպանության հուշահամալիր և իր տպավորությունները շատ խորն են: Ըստ քաղաքապետի` հենց Հայոց ցեղասպանությունն է ինչ-որ տեղ հիմք ծառայել նաև, որ հետագայում նման ոճիրներ  տեղի ունենան:

«Հայոց ցեղասպանության պատմությունը հուզումնալից լինելով հանդերձ շատ սրտամոտ է  Ֆրանսիային, Ֆրանսիայի մայրաքաղաքին և ընդհանրապես Ֆրանսիայի ժողովրդին, քանի որ այնտեղ կա շատ կարևոր գործոն՝ հայ համայնքը, որի դերակատարությունը կարևորում ենք մենք»:

Հավելենք, որ Անն Իդալգոն նաև գրառում արեց Ցեղասպանության թանգարանի հուշամատյանում և նշեց, որ հիմնական ուղերձն է ընդունել ճանաչել ճշմարտությունը, ինչը մարդ արարածին հնարավորություն կտա ավելի զարգանալ, բարգավաճել: «Այլ կերպ ասած` սա կոչ էր, որ ամբողջ աշխարհն ընդունի ճշմարտությունը և ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

Թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը պատվավոր հյուրին նվիրեց շնորհակալագիր՝ անցյալ տարի Փարիզում կայացած՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդեսի կազմակերպման համար։

Նշենք նաև, որ  Փարիզի քաղաքապետը պաշտոնական այցով Երևան է ժամանել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերով:

Լուսանկարը` Ֆոտոլուրի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more