Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Քաղցրաշեն գյուղի վարչական տարածքի Դիատամիտ հանքի հարևանությամբ գտնվող ձորն ավտոմեքենա է ընկել։
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել Նուբարաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար, ԲՀԿ Նուբարաշենի տարածքային կառույցի նախագահ 37-ամյա Մհեր Հովհաննիսյանի դին:
Պատահարի արդյունքում կան նաև վիրավորներ, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց: