Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման և մեկնաբանության:
Պարզվում է՝ քաղաքական դաշտի նորընտիր ընդդիմադիր, «բեզպիտիմինուտ» հալածյալ Վիկտոր Դալլաքյանը, ով ի դեպ, մինչև մի քանի օր առաջ բարձր պաշտոն էր զբաղեցնում նախագահականում, իշխանության համն ու բերկրանքը լավ էլ վայելել է:
Բանն այն է, որ Դալլաքյանի հայտարարությունները հատկապես շոկ են առաջացրել այն պետական կառույցներում, ում ժամանակին միջնորդությամբ դիմել էր Դալլաքյանը՝ բարեկամներին աշխատանքի ընդունելու խնդրանքով:
Հիմա, ոչ էն է ընդդիմադրի բարեկամներին ճամփեն, ոչ էն է՝ պահեն-փայփայեն, խիստ անորոշ վիճակներ է: Կիսաժպիտային օրեր են, ինչ արած, կանցնեն կգնան: