▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դա հանցագործություն է.Հրապարակախոսը՝ Սիրիայում մնալ ցանկացողների մասին

«Սիրիայում պասիվ են եկեղեցին ու կուսակցությունները: Նրանք պետք է դիմեին ՀՀ իշխանություններին, բայց ես այդ ցանկությունն այսօր չեմ տեսնում: Նրանք չեն ցանկանում, որպեսզի համայնքը քայքայվի, բայց դա ուզելով չէ: Նման դիրքորոշումը հանցագործություն է»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց հրապարակախոս Կարինե Հակոբյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից արվող քայլերին՝ նկատեց.

«Հայաստանը պետք է միջոցներ ձեռնարկի, կառուցի ավանը, որի մասին այդքան խոսվում էր: Մարդիկ պետք է իմանան, որ ինչ-որ առումով ապահով են: Ուստի, առաջարկում ենք Հայաստանի համահայկական հիմնադրամին, որպեսզի մարաթոն կազմակերպվի միայն սիրիահայությանը Հայաստանում օգնելու համար»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more