Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ժամը 12.19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ա․Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել 79-ամյա դին: