▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բաքվի բռնապետի վարչակարգն աշխարհի ամենահակասական իշխանություններից մեկն է

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Նման հակասականության ամենավառ օրինակներից մեկը վերջերս տարածված այն լրատվությունն էր, համաձայն որի՝ Ադրբեջանի զինված ուժերում արգելվում է մահմեդական աղոթք՝ նամազ անելը, մինչդեռ միևնույն ժամանակ Բաքվի բռնապետի վարչակարգը ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացված իր զինծառայողներին պաշտոնական մակարդակում բնորոշում է մահմեդականության մեջ անթաքույց կրոնական լիցք պարունակող արաբական ծագման «շահիդ» բառացիորեն՝ «հավատի վկա, մարտիրոս, նահատակ» եզրով:

Համաձայն մահմեդականության հիմքը կազմող շաիրաթի կանոնների ՝ աղոթքը կամ նամազը համարվում է այս կրոնի հինգ հիմնասյուներից մեկը, հետևաբար՝ չաղոթող անձն ընդհանրապես չի կարող համարվել մահմեդական, իսկ մահմեդական չեղողը բնականաբար չի կարող լինել մահմեդական հավատի վկա՝ «շահիդ»:

Ըստ էության, ստացվում է, որ նամազի արգելքի պայմաններում նույնիսկ հենց Բաքվի բռնապետի կողմից «շահիդ» հռչակվողներն էլ կեղծ են, ինչպես գրեթե ամեն ինչ Ադրբեջան հորջորջվող արհեստական կառույցում:

Վարդան Ոսկանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more