Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03։30-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել է 2 երիտասարդ տղա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ մարզի վարչության պետ Մհեր Վարդանյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք են՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակի փողոցի 1-ին նրբանցքի բնակիչ, 21-ամյա Դավիթ Թումանյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ, և Ջրվեժ գյուղի Բանավան թաղամասի բնակիչ, 24-ամյա Դավիթ Ղազարյանը։ Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «պարանոցի շրջանում ծակած վերք» ախտորոշմամբ։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում