▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխատանք փնտրելու հույսով Հենզելը գյուղ է գնացել և բարեկամի անչափահաս աղջկա հետ սեռական ակտի մեջ մտել

Armlur.am-ը գրում է.

31.05.2016թ. քրեական գործով որոշում է կայացվել Հենզել Ավագյանի նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու վարույթ հարուցելու մասին:

 Պարզվում է, որ Հենզել Ավագյանը գնացել է Արմավիրի մարզի Քարակերտ գյուղ` աշխատանք փնտրելու: Մի քանի տեղ հարցուփորձ է արել, բայց աշխատանք չի գտել ու որոշել է գնալ Լեռնագոգ գյուղ, որտեղ բնակվում է իր կնոջ քույրը` Քիշմիշը, ընտանիքի հետ: Նրանց տանն ապրելու ընթացքում Հենզելը տանն ապրող անչափահաս աղջկա հետ փորձել է սեռական ակտի մեջ մտնել, որը նա դատարանում հերքել է, սակայն դատաբժշկական փորձաքննության արդյունքները բոլորովին այլ բան են ցույց տվել: Հենզելը դատարանում հայտնել է, որ ունի առողջական խնդիրներ և անընդհատ գլխացավեր:

Դատարանը ուսումնասիրելով փաստերը որոշել է ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներն անմեղսունակության վիճակում կատարած Հենզել Ավագյանին ազատել քրեական պատասխանատվությունից և նրա նկատմամբ կիրառել բժշկական բնույթի հարկադրական միջոց՝ նշանակելով հարկադիր բուժում ընդհանուր տիպի հոգեբուժական բաժանմունքի պայմաններում: 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more