Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
«ՀՀ Առողջապահության նորանշանակ նախարարը լրիվ ինքնասիրահարված է: Երեկ հայտարարեց, թե հասարակությունը նախկին նախարարից դժգոհ է: Նախապես ասեմ հարցն այստեղ Արմեն Մուրադյանը չէ: Հարցը նրանում է, որ պարոն նախարար, ձեզ մի դրեք հրեշտակի տեղ, թե իբր առողջապահության ոլորտում հեղաշրջում եք անելու: Ի վերջո նախարարի պաշտոնում հաստատ մինչեւ կյանքի վերջ չենք լինելու, եւ յուրաքանչյուր աշխատանքում, այդ թվում եւ նախարարի թերացում թույլ տալու եք:
Իսկ ինչ եք կարծում Ինգո Արմենիայից, որից տնօրենն եք եղել դուք, հասարակությունը գոհ է՞, կամ Վարդանանց բժշկական կենտրոնից, որը ձեզ է պատկանում:
Բարի խորհուրդ ձեզ, փոխեք ձեր մոտեցումները, հակառակ դեպքում Ձեր որդու կատարումներն անգամ չեն օգնի ձեզ»,-գրել է լրագրող Փայլակ Ֆահրադյանը՝ ֆեյսբուքյան իր էջում: