Yerkir.am-ը գրում է.
կեսօրին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող` 27-ամյա Սանասար Մավրիկի Գրիգորյանը ԼՂՀ Մարտունու շրջանի Հերհեր գյուղից էր:
Մեզ հետ զրույցում զինծառայողի ընկերները հայտնեցին, որ նա մի քանի տարի է, ինչ պայմանագրային ծառայության էր անցել Մարտունիում: Սանասարն ունի 3 քույր, մեկ եղբայր: Ամուսնացած էր, մանկահասակ երեխայի հայր:
«Շատ համեստ, շնորհքով, բոլորին հասնող տղա էր, մեծին հարգող... Ապրիլի պատերազմի ժամանակ էլ ակտիվ մասնակցել է, ինչ առաջադրանք տվել են, պատշաճ կատարել է»,- ասաց մեր զրուցակիցը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում