Անկարայի Հայմանա շրջանում ահաբեկչական պայթյուն նախապատրաստող 2 մահապարտ ահաբեկիչներն իրենց պայթեցրել են ոստիկանության կողմից իրականացվող գործողության ժամանակ: Ըստ թուրքական «Hurriyet» թերթի կայքի` 2 ահաբեկիչները պայթեցրել են իրենց, երբ շրջանի բնակիչներից մեկի ահազանգի հետքերով գնացած ոստիկանները շրջափակման մեջ են վերցրել նրանց: Նշվում է, որ մահապարտ ահաբեկիչները պատրաստվում էին դեպքի վայրում հայտնաբերված մոտ 200 կգ պայթուցիկ նյութը բեռնել մեքենայի մեջ և ահաբեկչական գործողություն իրականացնել Անկարայում: Միջադեպի վերաբերյալ հայտարարություն է արել Անկարայի նահանգապետը` հայտնելով, որ արդեն պարզվել են ահաբեկիչների ինքնությունը, որոնցից մեկը կին է եղել:
Աղբյուր` Ermenihaber