«Վարույթն իրականացնող մարմնի՝ 11.11.2016թ-ի որոշմամբ դադարեցվել է իմ պաշտպանյալ Վարդիթեր Գիշյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով իրականացվող քրեական հետապնդումը՝ կատարված հանցագործությանը պաշտպանյալիս մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով»:
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նրա պաշտպան Ստեփան Ոսկանյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ըստ նախնական պայմանավորվածության, ժամը 15-իսահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գործող սրճարաններից մեկում, շորթման առարկա հանդիսացող 300.000 դրամ գումարը վերցնելուց հետո փաստով կայքի տնօրենի օգնական, ինքը և մամուլի ակումբի ղեկավարը բռնվել և բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ: