Դավիթ Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Թումանյան են իբր ցիտում, Չարենց են իբր ցիտում, Խորենացի են իբր ցիտում: Հատ-հատ, բառ առ բառ բռնեք բերաններում սուտը: Պարտվելը նորաձև չէ: ԿրՏվելը նորաձև չէ: Իրենց պարտությունը, իրենց կրՏությունը Թումանյանին, Չարենցին, Խորենացուն վերապահելը ու ձեր ուսերին բարձելը հնաձև չէ ու նորաձև չէ: ՍՈւՏ Է: Ինչպես Հրանտ Մաթևոսյանը, Վանո Սիրադեղյանը, այդպես էլ Խորենացին, Թումանյանը, Չարենցը հաղթանակի, հաղթահարման, կամքի ու կռվի գրողներն են եղել ու կան: Տերն են իրենց ժամանակի: Ու մեր ժամանակի տերն են: Այդ է, որ սրանք հենց նրանց են խփում: Հիմա Մաշտոցից, Պարթևից, Վռամ արքայից մի հարմար նյութ են պեղում-հորինում` մի բան մոգոնեն հօգուտ նորաձև տգիտության ու պարտությունների:
Կրթվելը պարտադիր է: Կրթվելը եղել է ու լինելու է պարտադիր:
Տգետից կրթվելը, ուրացողից կթրվելը մերժելի է, ժխտելի է: Անհնար է:
Ուրացողին ուրացում է հասնում:
Հուդան, ուրացավ, ապա` անձնասպան եղավ` ծառից կախեց իրեն: Հուդան էդքան պարկեշտություն ուներ` իր խայտառակ պատմական դերը խաղաց ու հեռացավ: Եթե պարկեշտ չէր Հուդան, և մտքին կար ողջ մնալ ու վայելել իր երեսուն արծաթը` պարկեշտ էին նրան ուրացման դրդողները` կախեցին ու ասացին ինքնասպան է եղել` պատմկան դերակատարման բարոյական ճնշմանը չի դիմացել` վտիտ ուսերն իր վայելքների, կանանց համբույրեի հմար էին, բայց ոչ երբեք` հավատքի ու բարոյական ապրւմների ծանրությանը դիմանալու` իրեն կախեց:
Ողջ մմար` էն չորս ավետարանիչներին ցիտելու էր, ինքը փորձեր հինգերորդը լինել ու պատմել, թե ինչպես ինքը փառահեղորեն չկարողացավ խաչից փրկել մնացածից դավաճանված Քրիստսին»: