▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փաշինյան, բա որ Արցախը մերը չի եղել, ինչո՞ւ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքում գրել է․

«Փաշինյան,բա որ Արցախը մերը չի եղել,ինչու՞ 5000 լույսի կտոր տղաներին զոհեցիր։

Ինչու՞ էիր գոռում՝ Արցախը Հայաստան է ՚ եւ վերջ։

Ինչու՞ էիր ասում՝ ի՞նչ պետք է,դա էլ կբանակցեմ։

Ինչու՞ էիր Արցախի պատգամավորներին ասում,որ նույնիսկ Ալիեւն է հասկացել,որ ԱրցախըԱդրբեջանի մաս չի լինելու։

Ինչու՞ էիր որդուդ Արցախ ծառայության ճանապարհում։

Ինչու՞ էիք գոռում՝ նոր պատերազմ,նոր տարածքներ։

Ու միշտ հիշիր քո սիրելի ԵՄ-ի պաշտոնյա Ժոզեպ Բորելի խոսքերը.«Փաշինյանն առաջին հայ ղըկավարն է,ով Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս»։

Արցախը դու ես հանձնել եւ վերջ»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին