▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԺ-ի մոտ ասուլիսից հետո մեկնարկել է «Ուժեղ Հայաստան»-ի իրազեկման քայլերթը

Այսօր՝ մայիսի 8-ին, Ազգային ժողովի մոտ տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների մամուլի ասուլիսը՝ որով տրվեց դաշինքի նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը։

Հայտնում են կուսակցությունից։

Ճեպազրույցի ընթացքում «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը խոսեց երկրում փոփոխությունների սուր անհրաժեշտության մասին և ընդգծեց, որ այդ փոփոխությունները կարող են կյանքի կոչվել միայն «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ։

Ասուլիսի ավարտից հետո մեկնարկեց իրազեկման քայլերթը։

Այսօր՝ մայիսի 8-ին, ժամը 19.00, Երևանի Հաղթանակ զբոսայգում՝ «Մայր Հայաստան» հուշակոթողի մոտ, «Ուժեղ Հայաստան» դաշինքը կամփոփի քարոզարշավի առաջին օրը՝ մեծ հանրահավաքով։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին