▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գետը մի քանի տեղից չորացրել և օբյեկտներ են կառուցել»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով. «Ի՞նչ կլինի, եթե քաղաքացին, ենթադրաբար` բռնի, իշխանափոխության կոչ անի: Ճիշտ եք` շատ կարճ ժամանակահատվածում վերջինիս կձերբակալեն, այնուհետև՝ կկալանավորեն: Նկատեք` խոսքը չիրականացված (միգուցե` երբեք չիրականացվելիք) ընդամենը կոչի մասին է:
Իսկ ի՞նչ կլինի, եթե քաղաքացին նպատակաուղղված չորացնի գետը, փոխի գետի հունը, հետևաբար` էական վնաս պատճառի բնությանը և այլ քաղաքացիների գույքին: Ճիշտ եք: Ոչինչ չի լինի:
Օրինակ` Վանաձոր քաղաքի միջով անցնող Փամբակ գետը մի քանի տեղից չորացված է: Չորացված հատվածներում օբյեկտներ են կառուցված: Գետի այդպիսի հատվածներից մեկի վերաբերյալ գործը շուրջ մեկ տարի է, ինչ ՀՀ քննչական կոմիտեում է: Կա վնաս, չկան մեղադրյալներ: Իսկ քանի որ գործի շրջանակներում չկան մեղադրյալներ, ապա չկա արարքի համար պատժվելու նախադեպ, հետևաբար` ոչինչ չի խանգարում շարունակել չորացնել գետի տարբեր հատվածներ, փոխել վերջինիս հունը և վնաս պատճառել բնությանն ու մարդկությանը:
Ստացվում է` իշխանափոխության միայն կոչի համար մարդը կործանվում է, իսկ գետը փաստացի կործանելու համար ոչ ոք պատասխան չի տալիս:
Անպատասխան է մնում մեկ հարց. եթե Հայաստանում ոչ բնություն լինի, ոչ մարդկություն, ապա ո՞ւմ վրա է իշխելու իշխանությունը»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին