▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանն 8 տարի առաջ խաղաղություն խոստացավ, սակայն 3 պատերազմ բերեց. Նարեկ Կարապետյան

Նիկոլ Փաշինյանն 8 տարի առաջ խաղաղություն խոստացավ, սակայն 3 պատերազմ բերեց. Նարեկ Կարապետյանը բացատրեց, թե ինչու են քարոզարշավը սկսել հենց ԱԺ-ի դիմաց

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին համարը հիշեցրեց, որ 8 տարի առաջ հենց այստեղ է Փաշինյանն ընտրվել վարչապետ, սակայն մինչ օրս իր խոստումները չի կատարել։

«Բարեկեցության խոստում տալով՝ իբր ամեն ընտանիքի բաժին կհասնի 10 հազար դոլար, նա փոքր բիզնեսի հարկերը բազմապատկեց երկու անգամ։ Խոստանալով, որ ծայրահեղ աղքատությունը կհաղթահարվի՝ միլիարդավոր պարգևավճարներ տվեց իր թիմակիցներին։ Այսօր ամեն հինգերորդ հայաստանցին աղքատության մեջ է ապրում»,– ասաց նա։

***

«Մի տեղ կա, որ մենք իրապես զիջում ենք ՔՊ-ին, դա բառապաշարների օգտագործման հաճախականությունն ու տերմինալոգիան է։ Այն բառամթերքը, որ իրենք են մտցրել Հայաստան, երբեք չի եղել. ամեն օր վիրավորանք, ամեն օր մի նոր սանդղակ են խփում ու բարձրանում»,- ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ Civic-ի լրագրողի հարցին՝ ճի՞շտ եք համարում երկրի ղեկավարության հասցեին վատ բառապաշար օգտագործելը, Նարեկ Կարապետյանը նշել է․ «Երբ երկրի ղեկավարը մեր սրբազանների հասցեին վերջին բառերն էր օգտագործում, դուք նրան հարցրե՞լ եք, ճի՞շտ է»։

***

«Դատարանը թող ուսումնասիրի՝ կերե՞լ է, թե՞ չէ, ինչքա՞ն է կերել և ո՞ր պահերին է կերած եղել սունկ, որովհետև, երբ Ֆեյսբուք ես մտնում, մտածում ես՝ հուսով եմ դա սունկն էր։ Եվ ինձ համար ցանկալի է, որ բաց դատ լինի»,- ճեպազրույցի ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի՝ սունկ ուտելու և հալյուցինացիա ունենալու վերաբերյալ Սամվել Կարապետյանի արտահայտությունն ու Նիկոլ Փաշինյանի՝ այդ հարցով դատարան դիմելու հայտարարությունը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին