|
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբեք չի թաքցրել իր հակառուսական հայացքները, և Ռուսաստանի հետ լիակատար խզման միտումը կշարունակվի, եթե նա վերընտրվի, կարծում է Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ NSN-ին տված հարցազրույցում նա նշել է, որ նման դեպքում Ռուսաստանը չպետք է պաշտոնապես ընդունի ընտրությունների արդյունքները։ «Անկասկած, եթե Փաշինյանը վերընտրվի, միտումը կլինի հենց վերջնական խզում մտցնելը Հայաստանի՝ որպես պետության, և միությունների (ԵԱՏՄ, ՀԱՊԿ-խմբ․) շրջանակներում նրա պարտավորությունների միջև։ Նա կընդունի բացահայտ հակառուսական դիրքորոշումներ, ինչը կհանգեցնի հետագա ճնշումների բոլոր նրանց նկատմամբ, ովքեր չեն կիսում այդ դիրքորոշումները, իսկ դա, առնվազն, վստահաբար Հայաստանի բնակչության կեսն է։ Հետևաբար, սա խնդիրներ կստեղծի Ռուսաստանում և ամբողջ աշխարհում հայկական սփյուռքի համար։ Ռուսաստանի Դաշնությունը չպետք է պաշտոնապես ճանաչի 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, եթե Փաշինյանն արդար կամ ոչ արդար միջոցներով կրկին ապահովի իր հաղթանակը»,- հայտարարել է Զատուլինը։ |
«Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, ՌԴ-ն չպետք է ճանաչի արդյունքները». Զատուլին
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


