Բաքուն Մոսկվայից բացատրություն է պահանջում ռուսական պետական «Առաջին ալիք»-ով Լեռնային Ղարաբաղի քարտեզը ցուցադրելու համար։
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն սա «լուրջ սադրանք և անընդունելի քաղաքական մանիպուլյացիա» է որակել։
«Ռուսաստանի պետական հեռուստատեսությամբ հնացած, կեղծ և անջատողականություն խրախուսող նարատիվների տարածումը, չնայած Ռուսաստանի հայտարարություններին, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը երբեք կասկածի տակ չի դրվել, բացահայտորեն հակասում է ադրբեջանա-ռուսական հարաբերությունների, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության ոգուն։
Ակնկալում ենք, որ ռուսական կողմը հստակ պաշտոնական պարզաբանումներ կտա այս հարցի վերաբերյալ և կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար»,- հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը։


