▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պետական դավաճանության մեջ մեղադրվող անձը կալանավայրում փորձել է վերջ տալ կյանքին

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձն այսօր ինքնասպանության փորձ է կատարել։ Այդ մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են Քրեակատարողական ծառայությունից՝ հավելելով, որ փորձը կանխվել է։

ԱրմԼուր.am-ն էլ գրում է, որ կայքի տեղեկություններով՝ ինքնասպանության փորձ կատարողը պետական դավաճանության մեջ մեղադրվող Թորոս Թորոսյանն է։

Ավելի վաղ Թորոսյանը հացադուլ էր հայտարարել, քանի որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը  և պնդում է, որ արդեն 1,4 տարի է՝ իրեն անհիմն են կալանավորել։

Թորոսյանին մեղադրում են հակառակորդին մարտական դիրքերի և ռազմական օբյեկտների մասին տեղեկություններ փոխանցելու մեջ։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին