|
«Բնակիչները ձայներ են լսել, ասացին, որ երեխա կա գետնին դրած։ Անմիջապես գնացել եմ: Սկզբից մտածում էի՝ շան ձագ կարող ա լինի, ուզում էի ոտքով խփել, փառք Աստծո, չխփեցի, բացեցի՝ տեսնեմ երեխա է»,- 24TV-ի եթերում պատմել է Երևանի Հալաբյան փողոցում նորածնին գտած քաղաքացին։ «Նորածինն ադյալի մեջ փաթաթած էր, դրած՝ խոտերի մեջ։ Անմիջապես վերցրել եմ երեխային ու զանգահարել շտապ օգնություն։ Սառած էր, լացում էր»,- մանրամասնել է քաղաքացին։ Հիշեցնենք, որ երեկ ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, նորածին երեխա կա։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է երեխայի մոր ինքնությունը։ Նշենք, որ երեխան երեկվա ծայրահեղ ծանր վիճակից դուրս է եկել։ Վիճակն այսօր լավ է։ |
«Նորածնին խոտերի մեջ գտա. սառած էր, լացում էր»․ քաղաքացի
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


