IDBank-ի՝ հաճախորդներին առանց որևէ առիթի շնորհակալություն հայտնելու և անակնկալներ մատուցելու նախաձեռնությունն այս անգամ անցկացվեց «Էրեբունի» մասնաճյուղում։ Արդեն ավանդույթ դարձած Շնորհակալության օրվա անցկացումը տարբեր մասնաճյուղերում հաճախորդներին ավելի մոտ լինելու Բանկի առաքելության կարևոր մասն է։
IDBank-ի հաճախորդների փորձառության կառավարման բաժնի ղեկավար Սեդա Ավագյանի խոսքով՝ նախագիծը լայն արձագանք է գտել հաճախորդների շրջանում, ինչն ավելի է պարտավորեցնում հետևողական լինել թե՛ սպասարկման որակի բարձրացման, թե՛ շրջակա տարածքների կանաչապատման ու բարեկարգման հարցերում։

«Որպես սոցիալապես պատասխանատու կառույց՝ IDBank-ի համար առանցքային է ոչ միայն բարձրորակ ֆինանսական ծառայություններ մատուցելը, այլև մշտական հոգատարություն ցուցաբերելն այն միջավայրի հանդեպ, որտեղ ծավալում է իր գործունեությունը։ Բանկը հետևողականորեն հանձնառու է իր մասնաճյուղերի շրջակա տարածքների բարեկարգման, կանաչապատման, մաքուր ու խնամված միջավայրի ձևավորման հարցում՝ հավատացած լինելով, որ իրական հոգատարությունը դրսևորվում է ամեն դետալում՝ թե՛ սպասարկման սրահում, թե՛ դրանից դուրս», - ասաց Սեդա Ավագյանը։
Հերթական գործարքն իրականացնելու համար մասնաճյուղ եկած հաճախորդներին սպասում էին հաջողության անիվը, որը պտտելով նրանք շահում էին idcoin-ներ (1 idcoin = 1 դրամ), քաղցր հյուրասիրությունն ու սովորականից տարբերվող յուրահատուկ, տոնական մթնոլորտը։

Էրեբունու մասնաճյուղի կառավարիչ Արտավազդ Մկրտումյանն էլ ընդգծեց օրվա կարևորությունը՝ շնորհակալություն հայտնելով հաճախորդներին իրենց անվերապահ վստահության և IDBank-ն ընտրելու համար։
«Մեր մասնաճյուղն ամեն օր սիրով սպասարկում է անմիջական շփումը գնահատող բազմաթիվ հաճախորդների։ Նման ջերմ մթնոլորտով ու հաճելի անակնկալներով ուզում ենք ևս մեկ անգամ ընդգծել, թե որքան ենք արժևորում մեր հաճախորդներին, և շարունակելու ենք անել ամեն ինչ, որպեսզի մեր սպասարկումը միշտ լինի բարձր մակարդակով ու լիովին համապատասխանի հաճախորդների սպասումներին», - ասաց Արտավազդ Մկրտումյանը։
Հաճախորդների շնորհակալության օրը կշարունակվի նաև IDBank-ի մյուս մասնաճյուղերում՝ նոր անակնկալներ մատուցելով հաճախորդներին։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
010-59-33-33


