▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մատրիցա»․․․ չէ, կներեք, «Սևազգեստ մարդիկ» ֆիլմում սարք կար՝ սենց չխկցնում էին, մոռանում էին ամեն ինչ․․․ Ռուբինյան

«Մատրիցա»․․․ չէ, կներեք, «Սևազգեստ մարդիկ» ֆիլմում սարք կար՝ սենց չխկցնում էին, մոռանում էին ամեն ինչ․․․ Ռուբինյան

«Ինձ թվում է՝ մեր սիրելի դաշնակցական գործընկերները, երբ գնում են իրենց գրասենյակ, էն «Սևազգեստ մարդիկ» ֆիլմի մեջ սարք կար՝ չըխկացնում են, մոռանում ամբողջ կյանքը... Հիմա պարոն Արթուր Խաչատրյանը երկար ելույթ ունեցավ. ինձնից կպահանջվի 15 վայրկյան՝ ելույթի հիմքը քանդելու համար»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր Արթուր Խաչատրյանի ելույթին: «Ասում է՝ որտեղից վերցրեցի՞ք 29,743 քառ. կմ թիվը, ինչի՞ էր էն ժամանակ 29,800: Նախ, միշտ էլ 29,743 է եղել, հանրագիտարանում կարող է կլորացված թիվն է եղել վերնագրում: Սիրելի՛ պարոն Խաչատրյան, ես հիմա ձեր քաղաքական ամնեզիան կվերացնեմ: 2005-ին ՀՀ կառավարությունը, Քոչարյանի ստորագրությամբ, վավերացրել է Հայաստանի հողային ֆոնդը: Էնտեղ գրված է, որ ՀՀ հողային ֆոնդը բաղկացած է 2974,3 հազ. հեկտարից, որ դա էլ բաժանեք համապատասխան թվի, կստանաք 29,743 քառ. կմ: Նույնը եղել է 2010թ-ին, 2015թ-ին»,- հավելեց ԱԺ նախագահը:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին