▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մբապեն շրջանցեց Մեսսիին․ նա գլխավորում է աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուների ցուցակը

Ֆրանսիայի հավաքականի 27-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն նոր էջ գրեց ֆուտբոլի պատմության մեջ ԱԱ-2026-ի երրորդ տեղի համար Անգլիայի դեմ կայացած գոլառատ և դրամատիկ հանդիպմանը (4:6): Չնայած իր թիմի պարտությանը՝ ֆրանսիացի աստղը միանգամից մի քանի տպավորիչ ռեկորդ սահմանեց։

Անգլիացիների դեմ խաղի 48-րդ և 66-րդ րոպեներին գրավելով դարպասը՝ Մբապեն դուբլ ձևակերպեց և Մունդիալներում խփած իր գոլերի ընդհանուր քանակը հասցրեց 22-ի: Առաջին գնդակով նա հավասարվեց արգենտինացի Լիոնել Մեսսիին, իսկ երկրորդով՝ շրջանցեց նրան՝ միանձնյա գլխավորելով Աշխարհի առաջնությունների պատմության լավագույն ռմբարկուների ցուցակը: Մեսսիի ակտիվում այժմ կա 21 գոլ:

Հարձակվողը նաև բարելավեց Աշխարհի առաջնությունների փլեյ-օֆֆ փուլերում խփած գոլերի քանակի սեփական ռեկորդը: Այժմ նրա ակտիվում կա 14 գոլ՝ անցկացրած 13 խաղում: Այս ցուցանիշով նրան հաջորդում են բրազիլացի լեգենդներ Լեոնիդասը (8 գոլ՝ 5 հանդիպումներում) և Ռոնալդոն (8 գոլ՝ 10 խաղում):

ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում ընթացող ԱԱ-2026-ում (հունիսի 11-ից հուլիսի 19-ը) Մբապեն վստահորեն գլխավորում է նաև մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակը.

  • Կիլիան Մբապե (Ֆրանսիա) – 10 գոլ, 4 արդյունավետ փոխանցում
  • Լիոնել Մեսսի (Արգենտինա) – 8 գոլ, 4 արդյունավետ փոխանցում
  • Էրլինգ Հալանդ (Նորվեգիա) – 7 գոլ
  • Ջուդ Բելինգհեմ (Անգլիա) – 7 գոլ
  • Ուսման Դեմբելե (Ֆրանսիա) – 6 գոլ

Հիշեցնենք, որ մրցաշարի գործող չեմպիոնն Արգենտինայի ազգային հավաքականն է:

Աղբյուրը`ArmSport.am

info@asekose.am/095519696
Սպորտ ավելին