|
Թարմացում․ Երեւանի Մուրացան փողոցում տեղի ունեցած միջադեպից հետո մարմնական վնասվածքներով Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկն է տեղափոխվել 15-ամյա տղա երեխա, ով, ըստ տեղեկությունների, հենց նշված վայրում է վիրավորում ստացել։ Այս մասին հայտնել է Գագիկ Շամշյանը։ «ԱրմԼուր»-ի տեղեկությունների համաձայն՝ Երևանում հնչած 30-ից ավելի կրակոցների և մեկ անձի սպանության դեպքի վայրում ուշագրավ իրավիճակ է։ Այս պահին սակրավորների խումբ է շտապել դեպքի վայր, քանի որ այնտեղ հայտնաբերվել է նռնակ, որը, բարեբախտաբար, չի պայթել։ |
Այսօր՝ հուլիսի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մուրացան 109 հասցեում միջադեպ է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կա զոհ։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործություն կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, արնանման հետքեր, «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր:


