|
«Ազատությունը» գրում է. «Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի նոր սեփականատերը ամերիկյան ընկերություն է, որի ղեկավար Կոնստանտին Սոկոլովը վերջերս Պետքարտուղարության կողմից նշանակվեց նաև Հայաստանով անցնող «Թրամփի երթուղու»՝ TRIPP + առևտրային հիմնադրամի ղեկավար․․․ Դեռ ամիսներ առաջ էինք գրել, որ նա հետաքրքրված է վարկային պարտքի դիմաց ռուսական ՎՏԲ բանկին անցած հանքի ձեռքբերմամբ։ Փաստացի, Ամուլսարի ոսկու հանքավայրից հետո սա ներկայում արևմտյան երկրորդ խոշոր ներդրումն է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում․․․ «Թեղուտ»-ի՝ ՎՏԲ-ին չմարած վարկային պարտավորությունների ծավալը, ըստ 2024-ի հաշվետվության, կազմում էր ավելի քան 162 միլիարդ դրամ՝ մոտ 440 մլն դոլար․․․ Սոկոլովի անձնական կայքը նշում է, որ նա 21 տարեկանում Ռուսաստանից տեղափոխվել է ԱՄՆ, և իր ներդրումներով վերափոխել է կարևոր ենթակառուցվածքներ․․․ Բիզնես գործունեությանը զուգահեռ՝ նա նաև հայտնի է բարեգործություններով․․․ Ըստ Associated Press-ի՝ Սոկոլովը նաև պարբերաբար նվիրատվություններ է արել նախագահ Թրամփի քաղաքական շտաբին. միայն մեկ տարում նա շուրջ 11 միլիոն դոլար է փոխանցել Թրամփին աջակցող MAGA շարժմանը։ Բրիտանական The Guardian-ը անցած դեկտեմբերին գրել էր, որ Դոնալդ Թրամփի որդին՝ կրտսեր Դոնալդ Թրամփն այցելել էր Ջիբրալթարում կառուցվող արհեստական բանականության տվյալների կենտրոն, որը պատկանում է Կոնստանտին Սոկոլովին»։ |
Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության․ այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը
info@asekose.am/095519696
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


