▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվա-Գյումրի չվերթն իրականացնող ինքնաթիռը մանևրել է Հայաստանի տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահման

Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը, որը կանոնավոր չվերթ է իրականացնում Մոսկվա-Գյումրի ուղղությամբ, վայրէջքից առաջ մի քանի մանևր է կատարել Հայաստանի օդային տարածքում, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։

Թռիչքներին հետևող ծառայությունների տվյալների համաձայն՝ Գյումրու օդանավակայանին մոտենալիս օդանավը փոխել է ուղղությունը դեպի Երևան, ինչից հետո որոշ ժամանակ պտտվել է Հայաստանի տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի սահման: Այնուհետև ինքնաթիռը կրկին ուղղություն է վերցրել դեպի Գյումրի, կարճ ժամանակով անհետացել է ռադարներից, ինչից հետո բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում:

«Պոբեդա» ավիաընկերությունից  «Սպուտնիկ Արմենիա»-ին պարզաբանել են, որ ինքնաթիռի հետագծի փոփոխության պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել։

«Ամեն ինչ նորմալ է։ Աշխատանքային իրավիճակ է եղել։ Օդերևութաբանական պայմանները հարմար չեն եղել վայրէջք կատարելու համար»,-  ասել են ավիաընկերությունից:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին