Արդեն ներկայացրել ենք քաղաքացու բողոքն՝ ընդդեմ հարևանի՝ Ռուբեն Ռուբինյանի հոր՝ Կարապետ Ռուբինյանի։
Ֆեյսբուքյան օգտատեր Սաշա Կիզիկյանը գրում է, որ իր բողոք-ահազանգերից մեկը վերաբերում է Կարապետ Ռուբինյանի կողմից տեղադրված արևային կայանին, որի պատկանելիքները պարտավոր էր տեղադրել իր կողմից օգտագործվող տարածքներում, օրինակ՝ հետնաբակում, որտեղ խնամում է մոտ 80 քմ հողամաս։
Սակայն, ըստ քաղաքացու՝ «տարօրինակ է մեր գույքի կողքին ու դիմաց խցկել կյանքի համար վտանգավոր հողանցման տուփ, որը հանցագործության ակնհայտ փորձ է։ Մինչև վերջ տեսագրվել է, նշված փոսը լցրել են, սակայն սյուները թողել են հողի մեջ և կարծում եմ այսօր գալու են, որից հետո կրկին տեսագրվելու է և դիմելու եմ դատարան՝ Մուլտի Սոլար Սերվիս ընկերության դեմ՝ իր գործունեության օրինականության չափանիշները խախտելու և երրորդ անձանց դիտավորյալ վնաս պատճառելու հիմքով»։
Ավելի վաղ էլ Սաշա Կիզիկյանը գրել է․ «Կարապետ Ռուբենի Ռուբինյանը, ԱԺ Փոխխոսնակի հայրը և 30 տարվա իր հանցագործությունները պարտակելու հետևանքները։
Մայիսի 18–ից կատարվածը և երեկվա՝ մեր գույքի վնասի և մեր անվանտգության հաշվին թանկարժեք արևային կայանի պատկանելիքների տեղադրումը ոչ թե սեփական օգտագործման այլ ուղիղ մեր հողի կողքին հանրային տարածքում, որը մշտապես ջրվում է, կենդանիները հոգում են իրենց կարիքները և անցնում են մարդիկ, իսկ տուփի տեղադրում նշանակում է՝ լրացուցիչ քանդում նաև մեր հողամասի և փողոցի այլ հատվածի՝ հաղորդալարով այն միացնելու համար, իսկ ո՞վ է դա ձեզ թույլ տվել, Աժ փոխխոսնակի հայրիկ կարապետ ռուբինյան, որի որդին աջուձախ պատրաստվում է բոլորին պառկացնել, սատկացնել, դատել՝ շրջանցելով առաջին հերթին իր հայրիկին ու իրեն, որ 9 տարի է պարտակում է հոր 30 տարվա հանցագործությունները և լծել ու ճնշել է ողջ իրավապահ և դատական համակարգը։
Հետո՞, ո՞ւր եք փորձում հասնել, տեսե՞լ եք որտեղ է կետը, այսքան ժամանակ հազվադեպ հանրայնացրել եմ լկտիությունը հիմա հերթով դրվագներով ու փաստաթղթերով պետք է հանրայնացվի ու հանձնվի ժողովրդի դատին, որ ստեղծվի լիարժեք պատկեր, թե ում և ինչպես է վստահել ժողովուրդը և կա՞ն դրա համար արժանի հիմքեր»։


