▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հայաստանը բերված է «Կիսաբաց լուսամուտների» ռեժիմի»

Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «2020–ի պատերազմից հետո հայկական քաղաքական «երկնակամարում» հայտնվեց Արզաքանցյան–Ռոտենբերգ զույգը։ Սա ինքն արդեն ախտորոշում է հայաստանյան հանրային–քաղաքական համակարգի ու միջավայրի համար, թեեւ մյուս կողմից, աղետը, ողբերգությունը այն աստիճանի է շոկի ենթարկում հանրային օրգանիզմը, որ այն կորցնում է նվազագույն դիմադրունակությունն ու ֆիլտրերն անգամ։

Իսկ զույգը սկսեց լայն թափով զբաղվել «քաղաքականությամբ», նույնիսկ ինչ որ կուսակցություն բացեցին, անգամ կարծես թե մասնակցեցին 2021–ի արտահերթ ընտրությանը, հետո Արզաքանցյանին որպես արտախորհրդարանական ուժ ընդունում էին կառավարությունում՝ Փաշինյանի մակարդակով։

Իսկ ի՞նչ էր իրականում անում զույգը, ինչո՞վ էր զբաղվում իրականում։ Զբաղվում էր սպառողական հասարակության բնազդները սրելով։ Իրականում, զույգը «նրբորեն» ցուցադրում էր իր շքեղ կյանքը, այլ ոչ թե գործնականում «տապակվում» հասարակական–պետական խնդիրներով։ Եվ հենց այդ նպատակով էլ թերեւս նրանք «հայտնվեցին» հետպատերազմական «երկնակամարում»։ Իհարկե նրանք միակը չեն, պարզապես այս մասին մտորելու նոր առիթ էր համացանցում պատահած տեսանյութը, որտեղ՝ արդեն կարծես թե «քաղաքականությունից» հեռացած Արզաքանցյանը շարունակում է ներկայացնել իր շքեղ ու անհոգ կյանքը, շրջագայությունները, ճամփորդությունը, ժամանցը։ Կարծես թե կա միայն մեկ տարբերություն՝ չկա «կողակից» Ռոտենբերգը։ Հետաքրքիր է՝ համահունչ են կառավարական «բարձր թրենդին»։

Բայց, կողակցի բացակայությունը, իհարկե, միայն սրում է զգացողություններն ու ավելացնում էպատաժը։ Չէ՞ որ ի վերջո Հայաստանը բերված է «Կիսաբաց լուսամուտների» ռեժիմի, եւ այդ սուր զգացողությունները միայն բարձրացնում են դիտարժանությունը»։

Դիտեք նաև՝

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին