«Հայաստան» դաշինքի անդամ Նիկողոս Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սարդարապատ-Բաշ Ապարան-Ղարաքիլիսա. Էսօր հերոսամարտի օր է, իսկ հուշահամալիրներ գնացել են ղզիկ մորթապաշտները՝ ի դեմս իշխանության։ Գնացել եք, որ ինչ անեք, գնացել եք ասեք, որ «հա կռվել-կռվել եք, բայց մենք արդեն քիրվայություն ենք անո՞ւմ հետները»։ |
***
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանի` Սարդարապատի հուշահամալիրում Հանրապետության օրվա առթիվ ելույթից.
«Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ»: Այսօր Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պետության տարածքի մի մասն Ադրբեջանի զինուժի կողմից օկուպացված է, Գյումրիում է գտնվում ռուսական ռազմաբազան։ Տնտեսության հիմնական ճյուղերը օտար երկրների ընկերւթյունների ձեռքին են։ Ինքնիշխան Հայաստանի քաղաքացիներին Բաքվում խոշտանգում, դատում են, իսկ Նիկոլ Փաշինյանը Ալիևին խնդրում է իր հետ սուրճ խմել։ Հայաստանն այնքան ինքնիշխան է այսօր, որ ինքն իրենից անգամ կախված չէ»։
Դիտեք նաև՝
«Էդ ինքն է գտե՞լ հայրենիքը․ հայրենիքն ինքը ստացել է Արամ Մանուկյանի ու նրա նման պայքարողների շնորհիվ, իրենք ոչինչ չեն գտել, ժառանգածը կորցրել են»,- Արամ Մանուկյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելիս լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ, ԱԺ «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն խոսքին, թե «մեր ժողովուրդն այլևս հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է»։ «Իրենց համար երկու բառ սարսափ է առաջացնում՝ «հայկական» ու «հաղթանակ», էս երկուսից էլ փախչում են, ինչպես օձը՝ դաղձից»,- հավելեց Ռուստամյանը։
***
«Անհայրենիք, անսրբություն անձի ձևակերպումներ են»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սարդարապատի հուշահամալիրում ունեցած ելույթին։ «Իր իշխանության տարիներին ՀՀ ինքնիշխանության մակարդակն իջել է պլինտուսի աստիճան։ ՀՀ տարածքային ամբողջականությունը խաթարված է, հետևաբար ինքը հայրենիքից, պետականությունից խոսելու իրավունք չունի»,-նշեց Սաղաթելյանը՝ հավելելով, որ այս իշխանության մնալու դեպքում մեր ազգային տոները չեն նշվելու, ինչպես չնշվեց Արցախի անկախության օրը։ |
***
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մայիսի 28. Տոն, որին ստվեր է գցում խաթարված ինքնիշխանությունը։ *** ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «107 տարի առաջ՝ 1918-ին, Սարդարապատի ճակատամարտում բեկումը՝ ճակատի ճեղքումը, ապահովեց Ղարաբաղի հեծյալ գունդը, ինչը որոշիչ նշանակություն ունեցավ մի քանի անգամ գերակշռող թուրքական բանակին հաղթելու գործում: |