Իշխանությունն է կաշառք տվողն ու վերցնողը, մենք որպես առաջատար ուժ՝ կաշառք տալու անհրաժեշտություն չունենք. մամուլի ասուլիսի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունների վերաբերյալ հարցին այսպես պատասխանեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
«Իսկ եթե դուք անհանգստացել եք շալվարի մասով, մենք ամեն ինչ կանենք, որ դա նվիրենք Փաշինյանին։
Հայաստանում իրար հետ բարեկամական զրույց ունենալը դարձել է հանցագործություն, մարդկանց տանում են կալանքի։ Ներկա իշխանությունը ցնցումների մեջ է, իրենք էլ չեն տիրապետում իրավիճակին»։
Հավելեց, որ անգամ չի լսել այդ ձայնագրությունները, քանի որ վստահ է՝ իրենց կողմից ապօրինություններ չեն կատարվում։


