▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ձեր հավաքական կերպարն Արսեն Թորոսյանն է, որը Հ1-ի եթերում ասում է՝ դե եկեղեցի է, քանդել, քանդել են, ի՞նչ եք ընկել հետևից»

«Ձեր հավաքական կերպարն Արսեն Թորոսյանն է». Գառնիկ Դանիելյան

ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության անդամն արձագանքեց ՔՊ-ականների մեղադրանքներին՝ ընդդիմության կողմից պատերազմ հրահրելու վերաբերյալ։

«Ամեն անգամ ասում եք՝ դուք մեր երեխեքին տանում եք, կոտորում եք։ Էդ ու՞մ եք ասում, էս մեր շարքերում նստած Պետրոս Մեղրյանի՞ն՝ Արցախի հերոս Շահեն Մեղրյանի եղբորը, Ասպրամ Կրպեյանի՞ն եք ասում, որ հայրը՝ Թաթուլ Կրպեյանը նռնակը վերցրել, իրեն պայթեցրել է, ոչ թե ուրիշի երեխային է պայթեցրել հայրենիքը պահելու համար։ Գեղամ Մանուկյանի՞ն եք ասում, որի որդին կամավոր երկու պատերազմի է մասնակցել, եղբայրը Բաքվի բանտում է, իսկ դուք Ալիևին եք շնորհակալություն հայտնում։ Ինչի՞ համար եք շնորհակալություն հայտնում։ ․․․ Ձեր հավաքական կերպարն Արսեն Թորոսյանն է, որը Հ1-ի եթերում ասում է՝ դե եկեղեցի է, քանդել, քանդել են, ի՞նչ եք ընկել հետևից»։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին