▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր վթար Ձորաղբյուրում՝ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ

Այսօր՝ մայիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Ձորաղբյուր բնակավայրում բախվել են «Kia Forte» և «BMW» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում «Kia»-ի վարորդի հարազատը նշում էր, որ վթարի պատճառը եղել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները, որոնցից մեկը իր վարած ավտոմեքենայով վթարային իրավիճակ է ստեղծել «Kia»-ի վարորդի համար, ինչից հետո էլ «Kia»-ն բախվել է կայանված «BMW»-ին, իսկ հետո բետոնե էլեկտրասյանը։

Վթարից հետո էլ Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցներից մեկը ավտոմեքենայով վերադարձել էր դեպքի վայր, մի պահ կայանել ու տեսել էր վթարը, ապա նշված ավտոմեքենայով հեռացել։

Կայանված «BMW»-ն պատկանում է Ավան-Առինջ միկրոշրջան թաղամասի բնակիչ 43-ամյա Լևոն Ս.-ին, իսկ «Kia»-ն վարել է Կոտայքի մարզի բնակիչ 28-ամյա Ռոմիկ Ք.-ն Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին