Անահիտ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Մարտունիում ծառերի սպանդը շարունակվում է,բայց արդեն «օրինական» դաշտում:
«ժամկետանց» հանրային լսման դրական եզրակացությունը և «գրպանային» ավագանու որոշումը Համայնքի ղեկավարի ձեռքում է :
Համայնքի ղեկավար պարոն Հովեյանն էլ ավագանու նիստում ասում է,որ հասուն ծառերը խանգարում են կոմունիկացիաներին:
Ստացվում է,որ մի քանի տարին մեկ արմատակալած , հասուն ծառերը պիտի հանեն ու նոր տնկիներ դնեն,որ կոմունիկացիներին չխանգարի»:


