▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարապետյանը պատասխանել է հարցին՝ինչ առնչություն ունի Պուտինն իր քաղաքականություն մտնելու հետ

Կարապետյանը պատասխանել է հարցին՝ ինչ առնչություն ունի Պուտինն իր քաղաքականություն մտնելու հետ «Ի՞նչ եք կարծում՝ Պուտինն ինչ կանչեց, ասաց՝ շուտով հորդ քառասունքն է, կգնաս, անպայման կմասնակցես պատարագի, դուրս գալուց մենք ունենք մեր գործակալ լրագրողը, կմոտենա քեզ, մի հատ հարց կտա, հետո ունենք մեր գործակալ Փաշինյանը, քեզ կձերբակալի, կտանի, կպահի ամենածանր պայմաններում, դրանից հետո խելքդ գլուխդ կհավաքես, կմտնես քաղաքականության մեջ, կգնաս ու կհաղթե՞ս»։

***

«Մենք Հայաստանը դարձնելու ենք տարածաշրջանի ամենազարգացող, ամենաակտիվ, ամենագեղեցիկ, ամենահարուստ երկիրը, մնացած բոլոր խոսույթները՝ իրենց մասին է։ Հենց Փաշինյանը վերընտրվեց՝ մենք ոչ թե Ռուսաստանի «գուբերնիա» ենք դառնալու, դառնալու ենք Ադրբեջանի գուբերնիա, որովհետև հիմա ինքը հանդես է գալիս Ադրբեջանի մարզպետի դերում»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ մեկնաբանելով լրագրողի դիտարկումը, որ իշխանականները քննադատում են, թե Կարապետյանը պատրաստվում է ՀՀ-ն միութենական կազմի մեջ մտցնել և սարքել «գուբերնիա»։

***

«Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե ձեր ընտրվելուց հետո շուտով ունեզրկվելու եք և այն խոստումները, երաշխիքները, որոնք տվել եք դրսում, չեն կատարվելու»,- ասուլիսի ժամանակ դիմելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին՝ լրագրողը խնդրեց մեկնաբանել այս հայտարարությունը։

«Նիկոլ Փաշինյանն ինչ-որ բան է ասել․․․ Արդեն իր խմբակի մեջ լուրջ չեն ընդունում իրեն, դուք ուզում եք ես նրա ասածները դնեմ-մեկնաբանե՞մ։ Նիկոլ Փաշինյանը չի պատկերացնում այն ունեցվածքի մասին, որի մասին խոսում է։ Չկա այդպիսի մարդ, ուժ, որ կարող է ինձ ամբողջությամբ ունեզրկել»,- ի պատասխան նշել է Սամվել Կարպետյանը։

***

«Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի և վստահ ենք, որ այդ օրը գալու է։ Մենք նախապատրաստվում և գնում ենք ընտրությունների, հաստատ իմացեք՝ մենք պատրաստ ենք և պատրաստվում ենք ցանկացած քայլերի»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ուժեղ հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ պատասխպանելով հարցին, թե ՔՊ-ի հաղթանմակի դեպքում պատրա՞ստ եք հետընտրական զարգացումների։

Դիտեք նաև՝

 

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին