▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Կոնկրետ մարդկանց մուտքն արգելված է». Նազենի Հովհաննիսյանը՝ Հ1-ի «սև ցուցակի» մասին

«Հանրայինն ունի արվեստագետների սև ցուցակ, կոնկրետ մարդկանց մուտքը արգելված է Հանրային»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։

«Նրանց մասին ոչինչ չեն խոսում, նրանց չեն ներկայացնում: Դա նրանց չգրված օրենքն է։

Ես 2020 թվականից հստակ Հ1-ի սև ցուցակում եմ: Պատերազմից հետո դա եղավ:

... Առհասարակ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն ձայն, կշիռ և ինչ-որ կերպ հասարակության շրջանում կարող են կարծիք ձևավորել, Հանրայինի համար անհարմարություն են ստեղծում»,- ասել է Նազենի Հովհաննիսյանը:

«Ես ցավում եմ իմ այն բոլոր կոլեգաների համար, ովքեր աշխատելով Հանրայինում, ունեն խոսքի սահմանափակ իրավունք և ողջունում եմ իմ այն բոլոր կոլեգաներին, ովքեր հանուն իրենց խոսքի ազատության չեն մնում այնտեղ և նախընտրում են լինել ազատ, խոսել ազատ: Ամեն դեպքում` այնտեղից տարբեր մարդիկ տարբեր պատճառներով են հեռանում»,- հավելել է նա:

Հիշեցնենք՝ վերջերս Հանրային հեռուստատեսությունից հեռացավ մոդել, հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանը. «... Պատճառը աշխարհի ամենահայտնի դասական երաժիշտներից մեկի՝ Lang Lang-ի, ով Հայաստան էր հրավիրված պետական միջոցներով, ինչպես նաև Սերգեյ Սմբատյանի հետ իմ իրականացրած հարցազրույցն էր...»,- գրել էր նա։

Դերասան, հաղորդավար Խորեն Լևոնյանն էլ հայտարարել էր, որ իրեն հեռացրել են Հանրայինում աշխատանքից, քանի որ հրաժարվել է ծաղրել գուսաններին:

info@asekose.am/095519696
Շոու-բիզնես ավելին