Իսրայելի Քնեսեթում (խորհրդարանում) Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նախագծի քվեարկությունը կասեցվել է, հայտնում է իսրայելական JNS-ը՝ վկայակոչելով իր աղբյուրին։
Քվեարկությունը, ինչպես նշել է իսրայելական պարբերականի աղբյուրը, հետաձգվել է «դիվանագիտական առումով զգայուն ժամանակահատվածում», երբ տարածաշրջանում լարվածություն է առաջացել՝ Պարսից ծոցում նոր զարգացումների պատճառով, ինչպես նաև Թուրքիայում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որի ընթացքում Անկարան փորձել է պայմանավորվածություն ձեռք բերել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ ձեռք բերել ամերիկյան F-35 կործանիչներ։
Այսպիսով, իսրայելական կողմը, դատելով հրապարակման բովանդակությունից, գործընթացը բացահայտ պայմանավորում է Թուրքիայի գործոնով։
Հիշեցնենք՝ հունիսի վերջին Իսրայելի կառավարությունը միաձայն հավանություն էր տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու նախագծին։ Նախագծի քվեարկությունը պետք է տեղի ունենար Քնեսեթում։
Նշենք նաև, որ Իսրայելում խորհրդարանական ընտրություններ են սպասվում. դրանք տեղի են ունենալու հոկտեմբերի 27-ին։


