▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայոց ցեղասպանության ճանաչումը և հայոց ժառանգատիրության վերաճանաչումը տարածաշրջանում խաղաղության և հաշտեցման անվտանգության հիմնաքարն է. Համահայկական վերնախորհուրդ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ, 18․04․2025թ․

  Հայոց ցեղասպանության ճանաչումը և հայոց ժառանգատիրության վերաճանաչումը տարածաշրջանում խաղաղության և հաշտեցման  անվտանգության հիմնաքարն է։                                                           

110 տարի առաջ արևմտահայությունը ցեղասպանության է ենթարկվել իր բնօրրանում՝ Հայկական բարձրավանդակում և Օսմանյան կայսրության տարածքում։ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են վերահսկել զավթած հայկական տարածքները, յուրացնել հայկական մշակույթը և շահագործել արևմտահայության հանրային ու մասնավոր ունեցվածքը՝ ներառյալ կապիտալը, հողը, ընդերքը ։  Զրկված են բոլոր տեսակի ժառանգական իրավունքներից շարժական, անշաժ, գույքից և հայրենիքից, ապրում են տարբեր երկրներում և սպասում են իրենց հայրենատիրության և վերադարձի իրավունքի կենսագործամանը։

 1915-23 թվականները ճակատագրական էին ցեղասպանությունից փրկված հայ ժողովրդի բեկորների համար։ 1915 թվականին մայիսի 24-ին Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսական կայսրությունը հանդես են եկել համատեղ՝  հայերի կոտորածը դատապարտող հռչակագրով։

  Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակած Անտանտի տերությունները Մալթա կղզի աքսորեցին 145 օսմանյան ռազմական ղեկավար ոճորագործների։ 1919 թվականի Օսմանյան ռազմական դատարանի վճռով մեկ տասնյակից ավել օսմանյան ռազմական ղեկավար դատապարտվել են որպես հայոց ցեղասպանության իրականացնողներ, պատերազմի հանցագործներ և մարդկության հանդեպ ոճիրներ գործողներ։

 Ինչպես 110 տարի առաջ Օսմանյան Կայսրության տարածքներում, այնպես էլ այսօր բնիկ հայ ժողովուրդը ենթարկվում է ցեղասպանության՝այս անգամ նաև Ադրբեջանի կողմից։ Հայ ժողովուրդը գիտակցում է և հաշիվ է տալիս իրեն, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ցանկացած համաձայնության հնարավոր է գալ, երբ կվերացվեն հակամարտության  արմատական պատճառները։                                                               

  Այս ցեղասպանական իրողություններում խաբեություն է խոսել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի մասին։ Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին, Ռուսատանի Դաշնությանը,  Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային, Ավստրիային,Գերմանիային և Եվրոպական Միությանը  մեծացնել ճնշումը բոլոր այն կողմերի վրա, ովքեր իրենց գործողություններով կամ անգործությամբ կասկածի տակ են դնում Հայոց Ցեղասպանության իրողությունը։ Պահանջում ենք ՀՀ իշխանություններից չնսեմացնել հայ ժողովրդին, չտրվել սադրանքների և քննության առարկա չդարձնել հայոց ցեղասպանության ակտը որևէ տեսանկյունից։

 1919 թվականին նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը 12 պատգամավորական մանդատ տվեց արևմտահայությանը։ Ըստ էության Հայաստանի Հանրապետությունը ճանաչեց արևմտահայերի իրավունքները և ձայնի իրավունք տվեց նրանց՝  Հայաստանի Հանրապետության խորհրդարանում։

 Ահա այդ պատգամավորների անունները` «1․ Արմեն Սասունի, 2․Վաղարշակ Հոխիկյան, 3․Արսեն Կիտուր, 4․ Վահագն Քրմոյան, 5․ Հմայակ Մանուկյան, 6․ Արմենակ Մաքսապետյան, 7․ Զավեն Կորկոտյան, 8․ Հայկակ Կոսոյան, 9. Վան-Փուշ (Եղիշե), 10․ Հայրապետ Հայրապետյան, 11․Վարդան Առաքելյան, 12․Հայկ Պոնապարտյան»։

 Մենք կոչ ենք անում Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ որպես դիվանագիտական հարաբերությունների ստեղծման առաջին քայլ  և խստորեն դատապարտում ենք բոլոր նրանց, ովքեր փորձում են շրջանցել ցեղասպանության հիմնախնդիրը,  ստիպում են հայրենազրկված և իրենց ժառանգությունը կորցրած հայերին համակերպվել պարտադրված իրողությունների հետ։

 Դիվանագիտական հարաբերությունների ստեղծման հիմնական բանաձևը մեկն է՝ ճանաչել հայոց ցեղասպանությունը, առերեսվել անցյալի ողբերգական իրողությունների հետ, ապագան կառուցել հատուցման և պատմական արդարությունը վերականգնելու միջոցով։

  Հայ ժողովուրդը գիտակցում է և հաշիվ է տալիս իրեն, որ Թուրքիայի հետ պետք է կառուցել իրավական հարաբերություններ՝ հենվելով հետևյալ հիմքերին.

  ա/1920թ նոյեմբեր 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի ընդունած Իրավարար վճիռը՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի և հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերյալ»։

  բ/1920 թվականի դեկտեմբերի 10-ի Ազգերի լիգայի հինգերորդ հանձաժողովը՝ ճանաչեց  Հայաստանի Հանրապետության Տիտղոսը, որը տարածվում է 214 000 ք/կմ վրա, որից 70 551ք/կմ ընդհանուր տարածքը  պատկանում է Արևելյան Հայաստանին կազմված՝ Երևանի նահանգից,  Լեռնային ու Դաշտային Արցախից, Գարդմանքից, Կարսի նահանգից և Սուրմալուի մարզից։  Մնացած 143․449 ք/կմ   Արևմտյան Հայաստանի տարածքներն էին, որոնք պետք է անցնեին Հայաստանի Հանրապետության վերահսկողության տակ, եթե  կենսագործվեր Վ․Վիլսոնի իրավարար վճիռը։

 գ/1922 թվականի դեկտեմբերի 31-ին Հայաստանի Խորհրդային Հանրապետությունն իր վերահսկողության տակ գտնվող 30 948 ք/կմ տարածքով մտավ ԽՍՀՄ կազմի մեջ։ 1991թվականի դեկտեմբեր 31-ին ԽՍՀՄ-ի կազմալուծումից հետո Հայաստանին վերադարձվեց 29 743 ք/կմ տարածք։ Տրամաբանական հարց է առաջանում․ո՞ւր անհետացան 1205քկմ-ը։

 դ/1923 թվականին Լոզանի կոնֆերանսը որոշեց հայկական օջախներ ստեղծել հայության համար Արևմտյան Հայաստանում, սակայն այն մնաց չկենսագործված։ Այնուհետև 1923 թվականին Ազգերի լիգան Արևմտյան Հայաստանում հայկական օջախներ ստեղծելը  գործընթացին զուգահեռ որոշեց մոտ 350 000 հայի ճանաչել հայրենազրկած և փախստական։ Շնորհիվ մեծ հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենի՝ 350 000 հայ հնարավորություն ստացան շարունակելու իր կյանքը, բայց, ավա՜ղ, հայրենիքից դուրս։ Այդ տարիներին մարդասիրական կամքով փրկվեցին շուրջ 200 000 որբ հայ երեխաներ` 2-ից մինչև 15 տարեկան։ Շատ մեծ ճիգերի և ջանքերի գնով Կոնստանդնուպոլսում շարունակեց գործել հայկական համայնքը։

 ե/1975-80 թվականներին Նախիջևանը հայաթափվեց խորհրդային Ադրբեջանի հայահալած քաղաքականության հետևանքով։ 1990 ականներին Ամբողջ Արցախի հայությունը՝ Դաշտային Արցախի հայերը հայրենազրկվեցին։ 2023 թվականին 35-ամյա պայքարից հետո 2020 թվականի Ադրբեջանի սկսած 44 օրյա պատերազմի հետևանքով Լեռնային Արցախի (Ղարաբաղի) 120 000 հայերը ցեղասպանության սպառնալիքով հարկադրաբար լքեցին իրենց հազարամյա բնօրրանը, որոնցից  30 000 երեխաներ էին։

 Ցավոք, արևմտյան բարձր արժեքներ կրող աշխարհը ոչինչ չարեց կանխելու ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում։ Արցախից՝ Լեռնային Ղարաբաղից հայերը հեռացան Մեծ Բրիտանիայի,  ԵՄ երկրների, ՌԴ-ի, ԱՄՆ-ի քար  լռությամբ և Ադրբեջանից ԵՄ գազ ներմուծելու համագործակցության հուշագրի ուղեկցությամբ ։

  Դուք կարող եք շարունակել փակ պահել ձեր աչքերը, որի հետևանքը լինելու է  ձեր քաղաքակրթությունների կորուստը։ Ցավոք, բարձր կողմերը  կրկնում են Բյուզանդական, Ռուսական և Գերմանական կայսրությունների ճակատագրական սխալները։ Սա ցավալի հիշեցում է այն բանի, որ ցեղասպանությունը կրկնվում է միայն այն պատճառով, որ հանցագործը մնացել է անպատիժ։ Հայտնի աքսիոմատիկ ճշմարտություն է՝ չդատապարտված և չպատժված հանցագործությունը ծնում է նոր հանցագործություն։

  Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին, Ռուսատանի Դաշնությանը,  Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային, Ավստրիային,Գերմանիայն և Եվրոպական Միությանը որպես բարձր կողմեր՝ անցյալի և ներկայի ոճիրների հիշատակումը վերածել ներկա և ապագա անարդարությունները կանխելու   իրավական գործողությունների։

 Մենք կոչ ենք անում բարձր կողմերին վճռականորեն պաշտպանել մարդու իրավունքները մեր տարածաշրջանում։  Դատապարտել Ադրբեջանի գործողությունները և կասեցնել Բաքվի դատարանում «կեղծ դատավարությունների և վճիռների» գործընթացը, ապահովել քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի լիազորությունների շրջանակներում նախաձեռնել իրավական գործընթացներ՝ վերակագնելու Լեռնային Ղարաբաղի հայության ժառանգական իրավունքները, նրանց անվտանգ վերադարձի և բնակության իրավունքը։ Մենք ակնկալում ենք,  որ բարձր կողմը կհասնի նրան, որ Ադրբեջանը և Թուրքիան կփոխեն իրենց պահվածքը հայության նկատմամբ, կչեզոքացնեն և կանխարգելն որևէ ագրեսիայի և բռնության փորձ հայ ժողովրդի դեմ ։

Համահայկական վերնախորհուրդ

Համակարգող՝

Արամ   Մկրտչյան

պատասխանատուներ՝

Արսեն  Աբրահամյան, ՌԴ

Վահե   Մեսրոպյան,    ԱՄՆ

Գևորգ  Գրիգորյան,     Ավստրիա

Աշոտ    Սարգսյան,      Հայաստան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին