▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եղիշե Մելիքյանի ասածից հետո հույս արթնացավ»․ Սերգեյ Ջանջոյան

«Որքանո՞վ է իրատեսական Հենրիխ Մխիթարյանի վերադարձը»,- «Նյուզի» հարցին ի պատասխան՝ FAF շարժման հիմնադիր Սերգեյ Ջանջոյանն ասել է․ «Բոլորս ուզում ենք՝ Մխիթարյանն իր կարիերայի վերջին շրջանում կրի մարզաշապիկը, որպեսզի բարձր նոտայով լինի կարիերայի ավարտը։ Կոնտակտ, այո՛, ունեմ իր հետ, խոսել եմ, բայց ավելին չէի ցանկանա ասել»։ Հարցին՝ հույս կա՞, նշել է․ «Եղիշե Մելիքյանի ասելուց հետո հույս արթնացավ, տեսնենք»։

Հիշեցնենք՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը Հանրայինի եթերում խոսելով Մխիթարյանի մասին, ասել էր․ «Կարծում եմ՝ պետք է մեկնեմ Իտալիա, նրա հետ հանդիպեմ, խոսեմ: Առայժմ չգիտեմ նրա կարծիքը, բայց փորձելու եմ նրան հետ բերել»։

Դիտեք նաև՝ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ՝ Asekose.am-ի արխիվից։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին