▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եթե չհեռացնենք Նիկոլ Փաշինյանին, Արարատը չի լինի նաև զինանշանի վրա»

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության նոր որոշման՝ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրա այլևս չի լինելու Արարատ լեռան պատկերը։
Հայաստանի Հանրապետությունը Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներ չի ունեցել և չունի։ Հայաստանը անդամակցել է ՄԱԿ-ին, ԱՀԿ-ին, Եվրոպայի խորհրդին, բազմաթիվ այլ կառույցների և երբեք Թուրքիան մեր անդամակցությանը չի խոչընդոտել այս պահանջներով․ Թուրքիայի կողմից նման պահանջներ չեն եղել։
Ճիշտ հասկացեք՝ այն, ինչ արվում է մեր կառավարության կողմից, որևէ կապ չունի Թուրքիայի նկատմամբ Հայաստանի չեղած տարածքային պահանջների հետ։ Այս ամենը պարզապես մեր պետության ինքնության խմբագրման գործընթացի մի մասն է։
Եթե մենք ընտրություններով չհեռացնենք Նիկոլ Փաշինյանին, ապա հաջորդ որոշմամբ Արարատ լեռան պատկերը կհեռացվի նաև զինանշանից»։

***

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դավաճան Նիկոլի կառավարության որոշմամբ նոյեմբերի 1-ից սահմանահատման կնիքի վրայից հանվելու է Արարատ լեռների պատկերը։ Անասնազանգվա՛ծ, ցնծա և ուրախացի։
Ինչ ժամանակին չարեց նույնիսկ հակահայ Ստալինը՝ Հայաստանի սիմվոլների վրայից Թուրքիայի պահանջով Արարատ լեռը չհանեց, հիմա առանց դիմադրության անում է իրեն հայ համարող Նիկոլ Անհողը, իսկ ժողջանն էլ լռում է»։

***

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կառավարության որոշմամբ նոյեմբերի 1-ից սահմանահատման կնիքի վրայից հանվել է Արարատ լեռը։
Կարո՞ղ էին Հայաստան բառն էլ հանել։ Չեն հանել»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին