Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․
«Ապրիլի 7-ին Երևանի քաղաքապետարանը հատել է Նոր Նորք վարչական շրջանի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցու լանջի 100-ից ավել ծառ։
Իսկ պատճառաբանել են դա նրանով, որ այստեղ պետք է անտառ հիմնեն։
Այո՛, այո՛, առողջ ու կանաչ 100-ից ավել ծառերը հատել են, որպեսզի անտառ հիմնեն։ Սա է այսօրվա իրականությունը»։