▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Զորահանդեսից հետո Զաքիր Հասանովը ժողով է հրավիրել

Զորահանդեսից հետո Զաքիր Հասանովը ժողով է հրավիրել.

Երևանում կայացած ՀՀ ԶՈւ զորահանդեսից հետո, որը նվիրված էր Հայաստանի անկախության 25-ամյակին, ադրբեջանական բանակի հրամանատար Զաքիր Հասանովը ժողով է արել:

Ժողովին ներկա են եղել Ադրբեջանի պաշտպանության նախարարության բոլոր բարձրաստիճան պաշտոն զբաղեցնող սպաները: Հասանովը հայտնել է, որ իրենց բանակը պետք է պատրաստ լինի ցանկացած պահի հայկական ռազմական նշանակության օբյեկտները խոցելու համար: Ներկայացրել է ադրբեջանական բանակում առկա մի քանի հրետանային զինատեսակներ, որոնց վրա հույս է դնում ադրբեջանական բանակը:

Զաքիր Հասանովի կողմից հրավիրված այս ժողովը կարելի է ընդունել, որպես խուճապ արտահայտող քայլ: Ինչպես նշեցի՝ ժողովին ներկա են եղել նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները և նրանք հաստատ լավ տեղյակ են եղել իրենց բանակի սպառազինությունից, կարիք չկար ևս մեկ անգամ նրանց հիշեցնել դրա մասին, առավել ևս որ նորություն չի հայտնել Հասանովը: Իսկ ժողովի իրական պատճառը այսօր Երևանում շրջող զինատեսակներն են եղել:

Օրինալ՝ եթե այսօր Հանրապետության Հրապարակի հենց մեջտեղից Իսկանդերով կրակ բացվեր, ապա շատ հեշտության կարելի էր խոցել Զաքիր Հասանովի կամ Իլհամ Ալիևի նստավայրը՝ Բաքվի կենտրոնում: Ճանապարհով՝ հրապարակից մինչև Բաքու 666կմ է, իսկ օդային ճանապարհով հաստատ այդ հեռավորությունը կկրճատվի ու Իսկանդերը շատ հեշտությամբ տեղում չեղյալ կհայտարարեր այդ ժողովը:

Աշոտ Ասատրյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more