▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դատախազությունը նոր հայց է ներկայացրել Գագիկ Ծառուկյանի դեմ

Դատախազությունը դատարան է դիմել՝ պահանջելով բռնագանձել Գագիկ Ծառուկյանի, նրա կնոջ Ջավահիր Ծառուկյանի, որդիների՝ Հովհաննես և Նվեր Ծառուկյանների, ծնողների՝ Կոլյա և Ռոզա Ծառուկյանների, ինչպես նաև մի շարք փոխկապակցված անձանց, այդ թվում՝ Սեդրակ Առուստամյանի գույքը։

Այս հայցադիմումը շարունակությունն է նախկինում արագացված կարգով քննված գործի․ դատախազությունն այս անգամ ներկայացրել է այն առանձնացված վարույթով։

«Դատալեքս» համակարգի տվյալներով՝ հայցը մուտք է եղել օրերս և մակագրվել է դատավոր Լիլի Դրմեյանին։ Դատարանը ոչ միայն վարույթ է ընդունել հայցը, այլև բավարարել է հայցի ապահովման միջնորդությունը։

Գործով որպես երրորդ անձեր անցնում են Ծառուկյանի բիզնեսներին կապվող մի շարք ընկերություններ, այդ թվում՝ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» ՀԿ, «Զվարթնոց Հենդլինգ» ՓԲ, «Օնիրա Քլաբ» ՍՊ, «Մուլտի ավտոտրանս» ՍՊ, «Գլոբալ Մոթորս» ՍՊ, «Արմբետոն» ՍՊ, «Մուլտի Մոթորս» ՍՊ, «Մեգամոթորս» ՍՊ, «Մուլտի Սիս» ՍՊ, «Մուլտի Ուելնես կենտրոն» ՍՊ, «Երևանի Արարատ Կոնյակի-Գինու-Օղու կոմբինատ» ԲԲ, «Շուստով առևտրի տուն» ՓԲ, «Մուլտի Ագրովեյ» ՍՊ, «Արտբեն» ՍՊ ընկերությունները:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն more