1in.am-ը գրում է.
Վերաքննիչ քրեական դատարանում հրապարակվեց որոշում Գրիգոր Մ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում:
Գործը քննվել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ:
1996 թվականին ծնված Գրիգոր Մ.-ն հանցավոր արարքի կատարման պահին եղել է ժամկետային զինծառայող, շարքային: Ներկայումս նա զորացրվել է:
2016 թվականի մարտի 11-ին Գրիգորը հաղորդում է տվել, թե 2016 թվականի մարտի 6-ի գիշերը, ժամը 4-ն անց 30-ի սահմաններում դասակի զորանոցում համածառայող, շարքային Է. Ս.-ն բռնություն գործադրելու սպառնալիքով, իր կամքին հակառակ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել իր նկատմամբ:
Կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի քննությամբ, սակայն սեքսուալ բռնի գործողությունների կատարումը չի հաստատվել:
Նախաքննության մարմինը որոշում է կայացրել Է. Ս.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել, քրեական գործի վարույթը կարճել:
Միաժամանակ Գրիգոր Մ.-ին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնություն կատարելու համար ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Գրիգոր Մ.-ն զինծառայությունն իրականացրել է երկու զորամասում:
Համաձայն առաջին զորամասի վարչակազմի կողմից տրված բնութագրի՝ Գրիգոր Մ.-ն ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես անբարեխիղճ ու անկարգապահ զինծառայող: Հրամանները կատարել է թերացումներով: Ֆիզիկապես առողջ է, հոգեպես՝ կայուն…
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում